Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Ե՛վ ես, և՛ մեր թիմը Վարդենիսում թեկնածու չունենք և որևէ մեկին չենք աջակցում. Գեղարքունիքի մարզպետը չի պատրաստվում հրաժարական տալ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ղեկավարի թեկնածու Գևորգ Սիմոնյանն ու իր աջակիցները նախօրեին փակել էին Երևան-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը՝ Վարդենիս քաղաքի մոտ: Թեկնածուն ու թիմակիցները պահանջում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հրաժարականը: Նրանց խոսքերով՝ փետրվարի 17-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններում Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանին աջակցում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, քանի որ նրանք համակուրսեցիներ են։ Ընտրություններին մասնակցում է 8 թեկնածու։ Եվ այս հանգամանքը, ըստ ակցիայի մասնակիցների, խոչընդոտ է հանդիսանում մյուս թեկնածուների համար հավասար մրցակցային իրավիճակում հայտնվելու համար: Բացի դրանից՝ նույն օրը, Գևորգ Սիմոնյանի պնդմամբ, իրենք փորձել էին Վարդենիսի բժշկական կենտրոնում հանդիպել կենտրոնի բուժանձնակազմի հետ, սակայն առավոտյան ԲԿ-ի դռները չէին բացվել, և աշխատակիցները հանդիպման ժամին տեղեկացրել էին, որ մարզպետից հրահանգ ունեն՝ թեկնածուի հետ հանդիպմանը չմասնակցելու: Հենց այս պատճառով էլ Սիմոնյանը իր թիմակիցներով չկայացած հանդիպումից հետո փակել էր Վարդենիսի ճանապարհը՝ պահանջելով մարզպետի հրաժարականը։ Կատարվածի հետ կապված զրուցեցինք Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ։

Պարոն Սանոսյան, Դուք իրապե՞ս հրահանգել էիք բուժհաստատության տնօրինությանը դռները չբացել և չմասնակցել հավաքին։ Ի՞նչ էր իրականում այդ օրը կատարվել։

-Խնդիրն այն էր, որ իրենք կիրակի օրը նախնական համաձայնություն էիք ձեռք բերել, որ հաջորդ օրը առավոտյան պետք է հանդիպեն հիվանդանոցի աշխատակիցների հետ։ Առավոտյան, երբ գնացել են, ասել են, որ մարզպետը հրահանգել է, որ հանդիպումը չկայանա։ Բայց ես միանշանակ ասում եմ, որ նման բան չկա։ Ամենահետաքրքիրն այն է, որ այն ժամերի մասին, որ խոսում են, թե իբր ես զանգել զգուշացրել եմ, որ հանդիպումը չեղարկեն, ես եղել եմ ինքնաթիռի մեջ՝ օդում։ Ես ֆիզիկապես էլ չէի կարող զանգել ու ինչ-որ մեկին հրահանգ տալ։ Երբ ես ինքնաթիռից իջել եմ, արդեն ճանապարհը փակ էր։ Այնպես որ, այդտեղ որևէ դիտավորություն չկա, իմ կողմից որևէ զգուշացում չի եղել։

Բայց ակցիայի մասնակիցները ձայնագրություն էին ներկայացնում, որում բուժհաստատության աշխատողը ասում է, որ իրենց մարզպետն է հրահանգ տվել չմասնակցել հավաքին։ Այդ ձայնագրության մասով ի՞նչ կասեք։

-Ձայնագրության պահը ես էլ եմ լսել, բայց այդ ձայնագրության մեջ էլ հստակ չի ասվում, թե մարզպետը կոնկրետ ում է հանձնարարել նման բան։ Նաև այն փաստը, որ այն կինը, ով խոսում է այդ ձայնագրության մեջ, հանդիսանում է թվյալ թեկնածուի՝ Գևորգ Սիմոնյանի բարեկամը, եթե չեմ սխալվում՝ հորաքույրն է։ Դա էլ արդեն խոսում է նրա մասին, որ այդ կնոջ պնդումները կարող են օբյեկտիվ չլինել։ Ես խնդրել եմ իրավապահ մարմիններին այդ փաստի առնչությամբ ուսումնասիրություն կատարեն, հարցաքննեն բոլորին, որ վերջում պարզ դառնա, թե արդյոք նման ձայնագրություն կար, թե ոչ, իսկ եթե չկար, ինչու և ովքեր սկսեցին այն տարածել։

Ասում են, որ փետրվարի 17-ի ընտրություններում Դուք պաշտպանում եք Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանին, քանի որ նա Ձեր համակուրսեցին է։ Եվ սա այն պարագայում, որ իշխող կուսակցությունը հայտարարել է, որ Վարդենիսում ոչ մի թեկնածուի չի պաշտպանում։ Դուք Ձեր անձնական նախաձեռնությա՞մբ եք պաշտպանում այդ թեկնածուին։

-Դուք հարցի սկզբում շատ ճիշտ նկատեցիք, որ ասում են։ Իրականում բոլոր խոսակցությունները ասում են-ի շրջանակներում է և ոչ ավելին։ Դուք չեք կարող մատնանշել որևէ փաստ, որը ցույց կտա, որ ես պաշտպանում եմ գործող ժամանակավոր պաշտոնակատարին։ Միայն վերցրել են այն փաստը, որ նա իմ համակուրսեցին է ու շահարկում են։ Իսկ իրականում որևէ բան չկա։ Ե՛վ ես, և՛ մեր թիմը Վարդենիսում թեկնածու չունենք և որևէ մեկին չենք աջակցում։

Այդ դեպքում այս միջադեպն ինչո՞ւ այդքան սրվեց ու բանը հասավ Ձեր հրաժարականի պահանջին։ Բողոքի ակցիայի մասնակիցները նշում էին, որ եթե երկու օրից հրաժարական չտաք, «պրավալ» կտան ընտրությունները։

-Այն, որ Վարդենիսում կրքերը բավական թեժ են, բոլորս ենք տեսնում և հասկանում, և որոշ մարդիկ փորձում են այս փուլում դիվիդենտներ շահել։ Վարդենիսում տարբեր շահերի բախում կա, որը փորձ է արվում բերել կապել մարզի ղեկավարի հետ։ Բայց կրկնում եմ, որևէ լուրջ բան չկա։ Հիվանդանոցի խնդիրը բոլորն են արդեն հասկացել, որ մտացածին է, մարզպետը որևէ մեկին որևէ բան չէր հանձնարարել։ Այնպես որ, այստեղ բոլորովին այլ շահեր են, որ դեռ կպարզվի։

Միջադեպից հետո վարչապետը կամ նախարարը Ձեզանից բացատրություն պահանջե՞լ են։

-Վարչապետի կողմից ոչ։ Նախարար Սուրեն Պապիկյանի հետ ենք խոսել այս թեմայով։

Հրաժարականի հարցը քննարկվե՞լ է։

-Ինչ հրաժարականի մասին է խոսքը։ Նման բան չի կարող լինել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում