Բրիտանացի պրոֆեսոր Ջեֆրի Բիթին ուսումնասիրել է համեղ հյուրասիրության առավելությունները և եկել է այն եզրահանգման, որ հաճախ աղանդերները բարձրացնում են ընտանիքի անդամների տրամադրությունը և լավացնում նրանց փոխհարաբերությունները` հաղորդում է kedem.ru-ն:
Հետազոտությունը նաև ցույց է տվել, թե ինչ օգուտ կարող են քաղել երեխաներն ընտանեկան ճաշատեսակներից: Նրանք, ամենայն հավանականությամբ, կլինեն առողջ, լավ կսովորեն դպրոցում, կունենան սեփական արժանապատվության զգացում:
«Սննդի համատեղ ընդունումն ունի հսկայական հոգեբանական, մշակութային և զգացմունքային նշանակություն: Դա մեր էվոլյուցիայի կարևոր մասն է և մեր առօրյայի միջուկը»,- ասել է Ջեֆրի Բիտին:








































