Իտալիայի վարչապետ Էնրիկո Լատեն հայտարարել է, որ որոշել է հրաժարական տալ և այդ մասին արդեն տեղեկացրել է նախագահին` հաղորդում է RIA Novosti-ն:
«Այսօր Ժողովրդավարական կուսակցության ղեկավարության կայացրած որոշման հիման վրա ես հանրապետության նախագահ Ջորջո Նապոլիտանոյին տեղեկացրել եմ այն մասին, որ մտադիր եմ վաղը գալ Կվիրինալյան պալատ, որպեսզի հայտարարեմ նախարարների խորհրդի ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին»,- ասվում է Իտալիայի վարչապետի պաշտոնական հայտարարության մեջ:








































