Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Խառնաշփոթ իրավիճակ Ռոբերտ Քոչարյանի գործում. ում ձեռքին է թելը

Մինչ հանրային ուշադրությունն արդեն երկու օր կլանված է խորհրդարանի դահլիճին, որտեղ քննարկվում է կառավարության ծրագիրն ու, ըստ էության, պայմանականորեն գծագրվում առաջիկա տարիներին քաղաքական առնվազն խորհրդարանական պայքարի որոշակի «մաստեր-պլանը», բավական ուշագրավ զարգացումներ են ծավալվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ: Իսկ այդ ուղղությունն առանց վարանելու, թերևս, հնարավոր է գնահատել իբրև Հայաստանի խորհրդարանական քաղաքականությանը զուգահեռ գիծ, որտեղ ևս խմորվում է որոշակի քաղաքականության «մաստեր-պլան», ուղղակի, թե անուղղակի:

Այդպիսով, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները նախօրեին հայտարարեցին, որ նրան մեղադրանք է առաջադրվել կաշառքի գործով, արդեն հայտնի Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի հիման վրա: Համբարձումյանը արդեն հայտնի է նրանով, որ հայտարարել է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին կաշառք տալու բազմաթիվ դեպքերի մասին: Այդ համատեքստում է նաև բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը: Հարությունյանը, ինչպես հայտնի է, գտնվում է հետախուզման մեջ: Ամենահետաքրքիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի հայտարարությունից հետո՝ որ նրան կաշառքի մեղադրանք է ներկայացվել Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի հիման վրա, Սիլվա Համբարձումյանը հայտարարել է, թե ինքը Քոչարյանին կաշառք տալու վերաբերյալ որևէ ցուցմունք չի տվել, ինքն ասել է, որ Մայրապետյանին է փոխանցել երկու միլիոն դոլար: Ի՞նչ է ստացվում՝ Մայրապետյա՞նն է ցուցմունք տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ: Այդ դեպքում ինչո՞ւ են նրա փաստաբանները տալիս Սիլվա Համբարձումյանի անունը:

Հիշեցնենք նաև, որ Սամվել Մայրապետյանը ազատության մեջ է և հնարավոր է նաև բուժման նպատակով մեկնի Գերմանիա: Կա տպավորություն, որ իրավապահ համակարգը կորցրել է այսպես ասած՝ գործի թելը և կառավարումը, հայտնվել լաբիրինթոսում, որից չի հաջողվում դուրս գալ: Սակայն սա էլ, իր հերթին, ոչ թե իրավապահ համակարգի խնդիրն է, այլ դառնում է ընդհանրապես հանրային, քաղաքական խնդիր, քանի որ լիովին հասկանալի է գործի և անունների ռեզոնանսը: Ավելին, հատկանշական է, որ մեղադրանքի մասին հայտարարել են Քոչարյանի փաստաբանները, Քոչարյանի դեմ ցուցմունք և նրան կաշառք տված չլինելու մասին հայտարարել է Սիլվա Համբարձումյանը, սակայն առայժմ չկան իրավապահ համակարգի պարզաբանումներ և բացատրություններ: Ավելին, հարց է առաջանում, թե արդյո՞ք Քոչարյանի փաստաբանական թիմը իրավապահ համակարգից արտահոսած տեղեկատվության հիման վրա չի տարածել տեղեկություն, այդպիսով որոշակի կանխարգելիչ քայլ կատարելով և ստեղծելով մի իրավիճակ, երբ իրավապահների համար շաբաթը ուրբաթից շուտ է եկել: Սրանք հարցեր են, որոնք ընդամենը մեկն են հանրության մոտ առկա բազմաթիվ հարցադրումներից, աղմկոտ և, ըստ էության, հիմնարար նշանակության գործերի կապակցությամբ:

Օրեր առաջ, երբ դատարանում քննվում էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցը, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ ԱԱԾ քննչական կառույցը շուտով հայտարարություն կանի Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ քրեական գործի մասին, որն ընթացքի մեջ է: Ե՞րբ է լինելու այդ հայտարարությունը, արդյո՞ք իրավապահ համակարգը տիրապետում և կառավարում է իրավիճակը, թե՞ այն ինքնահոս կառավարման ռեժիմում է, կամ գուցե կառավարելի քաոսի, որի նպատակն է այդպիսով կարողանալ վերահսկել նաև գործի «մետաստազները» իրավական շրջանակից դուրս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում