Շոտլանդիան չի կարող օգտագործել ֆունտ սթեռլինգ և պետք է թողարկի սեփական արժույթ, եթե դուրս գա Մեծ Բրիտանիայի կազմից: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հայտարարել է թագավորության ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը:
Այս տարի սեպտեմբերին Շոտլանդիայի բնակիչները պետք է հանրաքվե անցկացնեն անկախության հարցով:
Շոտլանդիայի կառավարությունը չորեքշաբթի հերթական անգամ հայտարարել է, որ անկախություն ձեռք բերելու դեպքում նախատեսվում է Շոտլանդիայում շրջանառության մեջ դնել համաբրիտանական արժույթ:
Լոնդոնը համաձայն չէ, իսկ Էդինբուրգը կարծում է, որ նման կոշտ դիրքորոշմամբ կենտրոնական կառավարությունը փորձում է ազդել հանրաքվեի արդյունքների վրա: Հարցումների համաձայն` շոտլանդացիների մեծ մասը կողմ է անկախությանը:











































