Thursday, 04 06 2026
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
08:10
Նավթի գներ – 03/06/26
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ

Արման Մուսինյան. Հապաղումը թանկ կնստի մեր պետության վրա

Վերջին ամիսներին զգալիորեն ինտենսիվացած քարոզչական պատերազմը իշխանությունների դեմ ոչ միայն թուլանալու միտումներ չի ցուցաբերում, այլև առկա են նախադրյալները, որ դրանք առաջիկայում էլ ավելի թեժ ընթացք են ստանալու։

Նախկին իշխանությունները, նույնիսկ ջարդված, կառուցվածքային առումով տրոհված, առայժմ ունեն հսկայական ռեսուրս ցավոտ հարված հասցնելու մի կողմից իշխանությանը՝ նվազեցնելու համար նրա գործնական արդյունավետությունը, մյուս կողմից` հասարակության ժողովրդավարական հատվածին՝ նրա մեջ Հայաստանի ժողովրդավարական ապագայի հարցում կասկածներ ու հուսահատություն սերմանելու համար։

Հակաքարոզչության այս արշավում հիմնական գործիքներն են լինելու․

Իշխանության գործունեության վերաբերյալ դեզինֆորմացիայի հնարավոր տարածումը,

Նույնիսկ պարզագույն խնդիրների քննարկումները մանիպուլյացիների ու խեղաթյուրումների դաշտ տեղափոխելը,

Փաստերի, ժամանակագրության և, վերջին հաշվով, պատմության կեղծումը,

Իշխանության անխուսափելի բացթողումների ու սխալների մաքսիմալ շահարկումը,

Իշխանական թիմի որոշ ներկայացուցիչների անփորձության ու խոսքի վրիպումների չափազանցումը և դրանից «լուրջ» հետևությունների բխեցումը,

Ժողովրդավարական օրակարգով առաջնորդվող ուժերի միջև հակասությունների մոգոնումը։

Այս, իրականում լրջագույն և երկարաժամկետ հետևանքներ ունեցող մարտահրավերին, իշխանությունն իրավունք չունի մատների արանքներով նայելու։ Համենայն դեպս, անցած ութ ամիսներին այդ ուղղությամբ ներդրված ջանքերը հեռու են բավարար լինելուց։ Կարելի է իհարկե մտածել, որ դրան խանգարել են ինչ-ինչ օբյեկտիվ հանգամանքներ։ Բայց միևնույն է, նշված մարտահրավերի վտանգավոր հետևանքների ֆոնին` նույնիսկ այդ` օբյեկտիվ պատճառաբանությունները որևէ արդարացում չեն կարող ունենալ։

Ուստի կառավարության առաջնահերթ խնդիրն է․

Հետևողականորեն փոխել լրատվական հոսքերի հարաբերակցությունը՝ ի վնաս քարոզչական ապատեղեկատվության և խեղաթյուրումների, հասարակությանն ի ցույց դնել ապատեղեկատվության աղբյուրները, հեղինակներին:

Իշխանության հաջողության գրավականներից ոչ պակաս կարևոր է մեր պետության շուրջ երեսունամյա կեղծված պատմության միջից զատել ու հանել բոլոր խեղաթյուրումները։ Հասարակությունն ի վերջո պետք է թոթափի քոչարյանասերժական քարոզչական կեղծիքի բեռը։ Կեղծված պատմությամբ ոչ մի երկիր դեռ տեղ չի հասել։ Պետք է սկսել դպրոցական ու բուհական դասագրքերից մինչև հանրային տիրույթներում շրջանառվող ստերը։ Փաստը խեղաթյուրողին (կրկնում եմ՝ փաստը) պետք է կոչել ստախոս, որպեսզի այդ մարդն այլևս չկարողանա նայել հանրության աչքերին։ Ընդհանրապես, իշխանությունը պիտի ներդնի այն մտայնությունը՝ որ սուտն ու կեղծիքը, որ նախորդ քսան տարիներին ծլել ու ծաղկել են, այլևս տեղ չունեն մեր մեջ։ Այս ամենին պիտի ներգրավվի իշխանությունն իր ողջ թիմով։

Այլապես մեկ կամ մի քանի մարդու ջանքերն ապարդյուն կլինեն։ Իսկ հապաղումը թանկ կնստի մեր պետության վրա։

Արման Մուսինյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում