Սևամորթ պլյուս չափսի 78-ամյա մոդել տրանսգենդեր Միսս Մեյջոր Գրիֆին Գրեյսին լուսանկարվել է Out նորաձևության կանացի ամսագրի շապիկի համար իր դստեր և ԼԳԲՏ շարժման այլ ղեկավարների հետ։ Այս մասին տեղեկացվում է Out-ի պաշտոնական կայքում։
Մարտ ամսվա թողարկման համար, որը կոչվում է «Շարժման մայրերն ու դուստրերը», ամսագրի խմբագիրները հերոսուհիների դերում ընտրել են 5 սևամորթների։ Միսս Մեյջոր Գրիֆին-Գրեյսիից բացի նկարահանումներին մասնակցել է նաև Գրիֆին-Գրեյսիի դուստրը՝ ակտիվիստ և նկարիչ Ռեյնա Գոսեթը, լեգենդար սևամորթ լեսբուհի Բարբարա Սմիթը և նրա երեխաները՝ քվիր Ալիսիա Գարզան և գրող-ֆեմինիստ Շարլին Կարուտերսը։
«Ի պատիվ Կանանց պատմության համաշխարհային ամսի Out-ը իր համարը նվիրել է կանանց, տրանսգենդերներին և գենդերքվիրներին։ Մեր հրատարակչության 27 տարվա գոյության մեջ առաջին անգամ ողջ համարը ստեղծվել է լուսանկարիչ, ոճաբան և խմբագիր կանանց կամ քվիրների կողմից»,- նշում են ամսագրի խմբագիրները։







































