Արգենտինայի իշխանությունները բրիտանական Queen Victoria զբոսանավին ստիպել են իջեցնել դրոշը, երբ վերջինս գտնվել է Բուենոս Այրեսի նավահանգստում: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, այս մասին ասել է ուղևորներից մեկը՝ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի նախկին ղեկավար ծովակալ Ալան Ուեսթը:
Նավապետին հայտարարել են, որ եթե իր թիմը չիջեցնի դրոշը, ապա կտուգանվի 10 հազար դոլարով: Բացի այդ, անձնակազմին զգուշացրել են որոշակի «հետևանքների» մասին, որոնք սպասվում են, եթե նրանք չկատարեն պահանջը:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Արգենտինային մեղադրել է բրիտանացի նավաստիներին անթույլատրելի կերպով վիրավորելու և ահաբեկելու մեջ:
Արգենտինան պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չի տվել:







































