Այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ-ում շարունակվում է Կառավարության ծրագրի նախագծի քննարկումը:
«Տնտեսական հեղափոխության շուրջը, կարծում ենք, պետք է կոնսենսուս լինի, հակառակ դեպքում այն դատապարտված է»,- իր ելույթում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով 3 առաջարկ:
Նրա խոսքով՝ ներդրողը պետք է համոզվի, որ ստեղծվել է շահութաբեր և անվտանգ միջավայր, և պետությունը պետք է ռիսկով պիլոտային ծրագրեր իրականացնի:
«Մենք գործընկերներ ենք, ներկայացրինք մեր առաջարկը և չենք ուզում, որ քաղաքական հեղափոխության արդյունքները հանկարծ փոշիանան շատ կարճ ժամանակում, որովհետև ժողովուրդը համբերություն չունի»,- եզրափակեց Միքայել Մելքումյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































