Ամերիկյան դերասան Չեդվիկ Բոուզմանը, որն առավել հայտնի է Սև հովազի դերով, կխաղա Netflix-ի համար նկարահանվող Սփայք Լիի նոր ֆիլմում, հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Ըստ առկա տեղեկատվության, խոսքը Da 5 Bloods նոր ֆիլմի մասին է, որտեղ Վիետնամի պատերազմի վետերանները ստիպված են վերադառնալ ջունգլիներ՝ իրենց կրկին վերագտնելու համար: Բացի Բոուզմանից, ֆիլմում ներգրավված են նաև Դելռոյ Լինդոն («Գինեգործների կանոնները») և Ժան Ռենոն («Լեոն»):








































