Ֆրանսիացի հայտնի երգչուհի, դերասանուհի և մոդել Վանեսա Պարադին Կիևի մասին երգ է կատարել։ Երգչուհին թրեքը կատարել է ֆրանսիական Victoires de la musique երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ։
Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպանատան մամուլի ծառայությունը պնդում է, Կիևի մասին Վանեսա Պարադիի երգն իսկական հիթ է դարձել։
Նշվում է, որ Kiev կոչվող երգը երգչուհին ինքն է գրել։ Այն ներառվել է 2018-ի նոյեմբերին թողարկված Պարադիի Les Sources ալբոմում։
Երգում ասվում է, թե ինչպես է աղջիկը հիշում Կիևում «սիրեցյալի ջերմ համբույրները»։











































