Կիևում ընդդիմության կողմնակիցների կողմից զավթված «Ուկրաինական տանը» (գործարար և մշակութային համագործակցության կենտրոն) կտեղադրվի հավկիթի հուշարձան: Այս մասին հայտնում է Zaxid.net-ը: Արձանի պատկերը, ինչպես նշվում է, կխորհրդանշի ժողովրդի իշխանությունը:
Մոտ կես մետր բարձրությամբ հուշարձանը կպատկերի հավկիթ, որը պատված կլինի Ուկրաինային բնորոշ և ճանաչելի պատկերներով: Չի հստակեցվում՝ Եվրամայդանի թեման այնտեղ կարտացոլվի՞, թե՞ ոչ:
Ուկրաինական որոշ քաղաքներում արդեն տեղադրվել են նախշազարդ հավկիթների արձաններ:







































