Այս Ազգային ժողովը հակահեղափոխականների Ազգային ժողով է, վարչապետին 50-ից ավելի հարց տվող է հերթագրվել, կառավարությանը կտրել են կարևոր աշխատանքից, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա անդրադարձավ կառավարության ծրագրին, ասաց, որ կառավարության ծրագիրը շեշտակիորեն տարբերվում է մյուս կառավարությունների ծրագրերից:
“Կառավարության ծրագրի մեջ պարտադիր չէ, որ լինեն շատ թվեր, որովհետև անմիջապես կառավարության ծրագիրն ընդունելուց հետո ընդունվում է գործողությունների ծրագիր և տարեկան ծրագիր, որտեղ արդեն յուրաքանչյուր տարվա համար կան շատ կոնկրետ ցուցանիշներ”,- ասաց Արայիկ Հարությունյանը:









































