Այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները. քննարկվում է Կառավարության ծրագրի նախագիծը:
Կառավարության ծրագիրը ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հենց հիմա ԵՏՄ մեր խոշոր գործընկերները դեմպինգային քաղաքականությամբ հայկական շուկայից գրեթե դուրս են մղում տեղական և՛ մսամթերքը, և՛ գյուղմթերքը, նաև՝ դեղորայքը»,- ահազանգեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Պատգամավորի խոսքով՝ ծրագրում ոչինչ չկա ազգային փոխադրողի մասին. «Արդյո՞ք սա դուրս է եկել կառավարության օրակարգից: Իսկ երկաթուղու գները և շարժակազմը բարելավելը արդյոք ենթադրո՞ւմ է կոնցեսիոն կառավարչի փոփոխություն»:
Գևորգ Գորգիսյանը նշեց, որ թեև կառավարության մասին շեշտադրվել են փոխզսպումներն ու հակակշիռները. «Սակայն դուք շարունակում եք պնդել սուպերվարչապետական համակարգի անհրաժեշտությունը. «Արդյո՞ք դատարանների գործունեությանը կառավարության չմիջամտությունն է պատճառը, որ ԱԱԾ-ն հաշվետու չդառնա Ազգային ժողովին. ԱԱԾ-ն օգտագործվո՞ւմ է դատարանների վրա ազդելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































