Այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները. քննարկվում է Կառավարության ծրագրի նախագիծը:
Կառավարության ծրագիրը ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե մեր հարևանը իր ժողովրդին պատրաստում է պատերազմի, մեր պատասխանը կլինի համարժեք»,- ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցի ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա խնդրեց ուշադրություն դարձնել «Ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության» թեզին՝ ասելով, որ դա վերաբերում է ոչ թե ժողովրդին, այլ ժողովուրդներին:
ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ Հայաստանի հարևանը կհրաժարվի այդ գործելակերպից:
Մանրամասները՝ տեսանյութում:








































