Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Արցախի փողոցի վթարային շենքի բնակիչները հրաժարվում են այլ բնակարաններ տեղափոխվել

Երևանի քաղաքապետարանի կողմից Արցախի փողոցի 8-րդ վթարային շենքի բնակիչներին առաջարկ է արվել տեղափոխվել այլ բնակարաններ: Ավագանու նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ վթարային շենքի բնակիչները մերժել են իրենց առաջարկը: «Արցախի փողոցի վթարային շենքի բնակիչների հետ ընդունելության ժամանակ քննարկում է եղել, ինչի արդյունքում առաջարկվել է մարդկանց դուրս գալ այդ շենքից, քանզի այդտեղ վտանգավոր է ապրելը: Քաղաքապետարանն այս պահին ունի 113 բնակարան, որը կարող ենք տրամադրել իրենց, բայց բոլորին չի հերիքում: Մնացածին մենք տրամադրելու ենք բնակարաններ, որը վարձակալելու է քաղաքապետարանը: Ցավոք սրտի, այս պահին համաձայնություն չկա իրենց կողմից»,-ասաց Մարությանը՝ հավելելով, որ վթարային շենքի բնակիչների համար այս պահին Սիսակյան փողոցում շենք է կառուցվում:

Անդրադառնալով Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներին, ովքեր ցույց էին կազմակերպել քաղաքապետարանի դիմաց, Հայկ Մարությանն ասաց, որ նրանց խնդիրների լուծումը քաղաքապետարանի ենթակայության տակ չէ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը պարզաբանեց, որ այդ քաղաքացիների հետ բազմիցս հանդիպումներ են եղել:

«Վերջին հանդիպումն այդ քաղաքացիների հետ եղել է մի քանի օր առաջ աշխատակազմի քարտուղարի և իրավաբանական վարչության համապատասխան բաժնի պետի մասնակցությամբ և մանրամասն այդ պարզաբանումները ևս տրամադրվել են: Հյուսիսային պողոտայի իրացումները եղել են մինչև 2005 թվականը, դրանք իրականացվել են կառուցապատողների միջոցների հաշվին, և այսօր, Երևան համայնքը ձևավորված լինելով 2009 թվականի մայիսի 31-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, չի հանդիսանում ՀՀ իրավահաջորդը այդ իմաստով»,-հավելեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում