Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

«Այնպես աշխատեք, որ բաց ճակատով հաշվետու լինենք ժողովրդին». Դերենիկ Դումանյան

ՀՀ կառավարության տեսչական բարեփոխումների արդյունքում 2013-ի հոկտեմբերին ՀՀ ԱՆ պետական հիգենիկ և հակահամաճարակային տեսչության և ՀՀ աշխատանքի պետական տեսչության վերակազմակերպման արդյունքում առողջապահության նախարարության աշխատակազմի կառուցվածքում ձևավորվեց Առողջապահական պետական տեսչությունը:

Կառույցին վերապահվել են տեսչական վերահսկողության միանգամայն նոր գործառույթներ` վերահսկողություն բժշկական օգնության և սպասարկման որակի, դեղերի և դեղագործական գործունեության, բժշկական գովազդի և առողջապահության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների` լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ:

Ռիսկերի վրա հիմնված ստուգումների թափանցիկությունն ապահովելու նպատակով ըստ ոլորտների մշակվել է ստուգման միասնական, պարզեցված 58 ստուգաթերթ, որից 54-ը տեսչական բարեփոխումների քարտուղարության հետ քննարկելուց հետո սահմանված կարգով հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Նախապատրաստվում է նաև հաշվետվությունների նոր ձևաչափ` միասնական տեղեկատվական բազա ունենալու նպատակով։ Սակայն այս ուղղությամբ դեռևս անելիքներ կան, որոնք իրականացվում են` ուսումնասիրելով այլ երկրների փորձը։
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հանդիպեց տեսչության կոլեկտիվին` ծրագրերին տեղում ծանոթանալու նպատակով։ Լսելով արված աշխտանքների մասին հաշվետվություններն ու ծրագրերը, նախարարը կարևորեց նաև ոչ ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման և տարածման պատճառների և պայմանների բացահայտմանն ուղղված միջոցառումները։

«Այսօր ողջ աշխարհում, ինչպես և Հայաստանում սրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը, չարորակ նորագոյացությունները և վնասվածքները մահացության ավելի քան 80 տոկոսի պատճառ են հանդիսանում։ Ես ակնկալում եմ, որ ժամանակի պահանջը հաշվի առնելով, այս ուղղությամբ ծրագրեր կմշակեք և սերտորեն կհամագործակցեք մեր մյուս կառույցի` Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի հետ։

Մենք համատեղ ուժերով ոլորտ առ ոլորտ պիտի հաղթահարենք մարտահրավերներն ու դժվարությունները։ Դրա համար ոգեշնչման աղբյուր կարող է լինել խորհրդային տարիներից ի վեր մանկական մահացության նվազագույն ցուցանիշի ապահովումը, ինչը երկար տարիների հետևողական աշխատանք է։ Լավագույն այդ ցուցանիշը նորածնային սկրինինգի, երեխայի պետական հավաստագրի ներդրման, մարզերում նորածնային վերակենդանացման ծառայությունների ստեղծման ու զարգացման և շատ այլ միջոցառումների արդյունք է։

2014-ին լուրջ հետազոտություններ պետք է իրականացնենք վնասվածքների կանխարգելման, առաջին բուժօգնության ճիշտ կազմակերպման ուղղությամբ, որպեսզի հնարավորինս քիչ կորուստներ ունենանք»,-ասաց նախարարը։ Նա հորդորեց սերտորեն համագործակցել նաև այլ գերատեսչությունների հետ, իսկ ստուգումների արդյունքներն ամփոփելիս հանդես գալ մասնագիտական առաջարկություններով։
«Այս կառույցը լուրջ դերակատարություն պետք է ունենա համակարգում շատ խնդիրների լուծման, մեր բնակչության առողջության, նրանց որակյալ բժշկական ծառայություններով, ինչպես նաև անվտանգ և արդյունավետ դեղերով ապահովման, առողջապահական և աշխատանքային իրավունքների պահպանման գործում։

Ակնհայտ է, որ այս ոլորտներում կանոնակարգման լուրջ խնդիրներ կան։ Տեսչությունը կազմավորվել է փորձառու մասնագետներով, աշխատանքային լավ խումբ է ձևավորվել, մասնագետները տիրապետում են իրենց գործառույթներին։ Այնպես որ, ձեր առջև դրված պարտականությունների անթերի կատարումը պատվի գործ է։ Առաջնորդվելով գործող նորմատիվներով, համարձակ, առանց ճնշումների ենթարկվելու, բայց և առանց որևէ մեկի աշխատանքը խանգարելու պիտի իրականացնեք ձեր վրա դրված պարտականությունները։

Իմ պահանջն է` աշխատել նվիրումով, ազնիվ ու թափանցիկ։ Տեսչական բարեփոխումները մեզնով սկսվեցին, ինչը պարտավորեցնում է։ Ես վստահ եմ, որ դուք այնպես պիտի աշխատեք, որ միասին կարողանանք բաց ճակատով ու հպարտությամբ հաշվետու լինել մեր ժողովրդին»,-ամփոփեց նախարարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում