Wieden + Kennedy São Paulo գովազդային գործակալությունը իր YouTube-ալիքում ներկայացրել է Old Spice ընկերության դեզոդորանտի «անվերջ» գովազդային հոլովակ. դրանում խաղարկվում է նոր տեխնոլոգիայի շարունակականությունը։
Գովազդային հոլովակի սյուժեն բաղկացած է իրար փոխարկվող անվերջ դրվագներից, որոնցում կրկնվում է․ «հավերժ զարմանալի բույր» արտահայտությունը։ Տեսանյութի հերոսները պարբերաբար խոսում են իսպաներեն, քանի որ ընկերությունը համապատասխանեցված է Լատինական Ամերիկայի երկրների բնակիչների համար։
Old Spice-ը ստեղծել է նաև կայք, որտեղ գովազդը կարելի է հավերժ դիտել: Woohoo հեռուստաալիքով Old Spice-ի գովազդը ցուցադրվել է 14 ժամ շարունակ։ Այն դարձել է հեռուստատեսության պատմության մեջ ամենաերկարատև գովազդը՝ հայտնվելով Գինեսի ռեկորդների գրքում՝ գրում է The Drum-ը։






































