U2 խումբը «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ կկատարի Ordinary Love ստեղծագործությունը: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել են Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի մամլո ծառայությունում:
Ստեղծագործությունը ոսկե արձանիկի է հավակնում «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում: Այն գրվել է ՀԱՀ լեգենդար նախագահ Նելսոն Մանդելային մասին պատմող՝ ռեժիսոր Ջասթին Չադվիկի «Երկար ճանապարհ դեպի ազատություն» կենսագրական ֆիլմի համար: Ստեղծագործությունն արդեն արժանացել է հեղինակավոր «Ոսկե գլոբուս» մրցանակին:
«Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում Ordinary Love-ից բացի մրցում են ևս 3 կատարումներ:
86-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 2-ին Լոս Անջելեսում: Շոուն կվարի հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը:







































