Միացյալ Նահանգների մի շարք նահանգներում անոմալ ցուրտ եղանակը պատճառ է դարձել, որ մարդիկ մտածեն ձմեռային խաղերի «դժվար տեխնիկան» յուրացնելու մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացիները սոցցանցերում ցրտաշունչ ձմռան մասին զվարճալի նկարներ են հրապարակել: Իսկ այսօր Վաշինթտոն նահանգում տեղի են ունեցել իսկական ձնեմարտեր, հաղորդել է Press Association-ը:
Հարյուրավոր մարդիկ Facebook-ում պայմանավորվել են հանդիպել Տաքոմա քաղաքի Ռայթ այգում, ձնագնդի խաղալու նպատակով: Խաղն աստիճանաբար իսկական կատաղի մարտերի է վերածվել. խաղացողները թաքնվել են «թշնամիներից» սահնակների և պիկնիկի սեղանների ետևում:









































