ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն, այսօր պատասխանելով «Եդինայա Ռոսիայի» խորհրդաժողովի մասնակցի հարցին, ասել է, որ նախագահական ընտրություններից հետո, որոնք տեղի են ունենալու 2012 թ. մարտին, «գնալու է լվացվելու», քանի որ, նրա կարծիքով, նախընտրական քարոզչությունը անխուսափելիորեն կեղտոտ է լինելու: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«Գնալու եմ լվացվեմ: Այդ խոսքի և՛ ուղիղ` հիգիենայի իմաստով, և՛ քաղաքական: Բոլոր կամպանիաներից հետո, որոնք մենք պետք է անցնենք, անհրաժեշտ է ինչպես հարկն է զբաղվել հիգիենայով»,- ասել է Պուտինը: «Ցավոք, դա այդպես է: Դա անխուսափելի գործընթաց է»,- ասել է Պուտինը: «Ինչպես ասել է Չերչիլը, կառավարման ամենավատ համակարգը դեմոկրատիան է, սակայն ավելի լավն ուղղակի չկա»,- եզրափակել է վարչապետը:
Նա չի խոսել այն մասին, թե արդյո՞ք առաջադրվելու է 2012 թ. նախագահական ընտրություններում:











































