Հանրությանը զարմացրել է Ուիլ Սմիթի նոր ամպլուան «Ալադինի» նոր թիզերի թողարկումից հետո, գրում է MediaIte-ը:
Հաղորդվում է, որ նոր ֆիլմում Ուիլ Սմիթը մարմնավորել է երկնագույն մաշկով ջինի: Սոցիալական ցանցերում երկրպագուները նրան արդեն համեմատել են «սմուրֆիկի» հետ և բազմաթիվ մեկնաբանություններ արել:

Twitter-ի օգտատերերից մեկը գրել է. «Ինչ-որ մեկը պետք է հարցնի Ուիլ Սմիթին, թե ինչու է նա մի քիչ կապտած»:
Նշվում է, որ 1995-ին լիամետրաժ մուլտֆիլմը համաշխարհային վարձույթում 500 միլիոն դոլարի եկամուտ է բերել: Նոր տարբերակի թողարկումը նախատեսված է 2019-ի մայիսի 24-ին: Ֆիլմի ռեժիսորը Գայ Ռիչին է:










































