Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանը թիվ մեկ խնդիրը համարում է մարդկային ռեսուրսի՝ կադրերի խնդիրը: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում: «Այսօր իմ առջև դրված ամենամեծ մարտահրավերն է դա, և մենք հաշվառում ենք, գրանցում, թե մարզում ինչպիսի մարդկային ռեսուրսներ կան, կարևոր չէ, թե այդ մարդիկ պետակա՞ն, համայնքայի՞ն, թե՞ մասնավոր հատվածում են աշխատում: Մենք համագործակցությամբ պետք է լուծենք մեր առջև ծառացած խնդիրները»,- հավելեց մարզպետը:
Հայկ Չոբանյանը նշեց, որ ինքը լիարժեք ծանոթ է սահմանամերձ գյուղերի խնդիրներին. «Այս ընթացքում մեր առաջնահերթ խնդիրը այդ գյուղերի հատկապես տնտեսական զարգացումն է, որով մենք պետք է ոչ միայն աշխատատեղեր ապահովենք, այլև կասեցնենք միգրացիան և հնարավորություն տանք, որ մարդիկ ավելի ապահով ապրեն այդ գյուղերում, որովհետև դրանք մեր ստրատեգիական կետերն են, մեր սահմանն է, մեր զինվորի թիկունքը»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































