ԱՄՆ-ի Բոուլինգ Գրին քաղաքի (Կենտուկի նահանգ) ավտոմեքենաների թանգարանում հողաշերտերի խարխլման հետևանքով վնասվել են 8 հազվագյուտ Cehvrolet Corvette ավտոմեքենաներ: Թանգարանն աշխատանքները կվերսկսի հինգշաբթի օրը: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով հաստատության պաշտոնական կայքին:
«Corvette ավտոմեքենաների ազգային թանգարանը նորմալ ռեժիմով կաշխատի հինգշաբթի օրը՝ փետրվարի 13-ին, առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան 5-ը»,- նշվել է թանգարանի պաշտոնական կայքում: Սակայն Skydome սրահը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, փակ կլինի այցելուների համար:
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:











































