Երգչուհի Արիանա Գրանդեն Grammy-ի է արժանացել «Լավագույն վոկալային փոփ-ալբոմ» անվանակարգում՝ Sweetener ռելիզի համար։
Այս մասին հայտարարել են մրցանակաբաշխության ժամանակ։ Գրանդեն ինքը ներկա չի գտնվել արարողությանը, քանի որ բողոքարկում է դրա հաղորդավար Քեն Էրլիքի դեմ։
Անվանակարգում Գրանդեն շրջանցել է երգչուհիներ Փինքի, Թեյլոր Սվիֆթի, Կամիլա Կաբելյոյի, Քելի Քլարքսոնի և երգիչ Շոն Մենդեսի ալբոմները։












































