Դորտմունդի «Բորուսիա»-ն համաձայնության է հասել «Գերտա»-ի հարձակվող Ադրիան Ռամոսի հետ:
Bild-ի տեղեկությունների համաձայն` կոլումբիացին պայմանագիր կստորագրի` 4+1 սխեմայով և 2.3 մլն եվրո տարեկան աշխատավարձով: Բեռլինի ակումբին դորտմունդցիները 11 մլն եվրո կվճարեն: Նշվում է, որ ֆուտբոլիստը մերժել է «Ատլետիկո»-ի և «Մոնակո»-ի առաջարկները:
Ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը 14 գոլ է հեղինակել և գոլային 4 փոխանցում կատարել Բունդեսլիգայի շրջանակներում մասնակցած 20 հանդիպումներում:









































