Ռուսական կողմը Վենեսուելայի իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կառաջադրի իր ծրագիրը: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում անելով համապատասխան փաստաթղթերը։
Նշվում է, որ ռուսական առաջարկը պատասխան կլինի ԱՄՆ բանաձևի տարբերակին:
«Անվտանգության խորհուրդը կոչ է անում խաղաղ միջոցներով լուծել իրավիճակը Վենեսուելայում», – ասվում է ռուսական բանաձևում:
Ըստ առկա տեղեկության, սա քաղաքական կարգավորման նախաձեռնություն է: Ամերիկյան բանաձևը, իր հերթին, կոչ է անում չեղյալ համարել անցյալ տարի Վենեսուելայում կայացած ընտրությունների արդյունքները:







































