Ամերիկացի հեռուստահաղորդավար Է. Ջ Քելոուեյին հեռացրել են աշխատանքից այն բանից հետո, երբ մի քանի կին մեղադրեցին նրան սեռական բռնություն կիրառելու մեջ, հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Նշվում է, որ Warner Bros. Television-ը, իմանալով մեղադրանքների մասին, նույնպես նրան հեռացրեց աշխատանքից։ Այժմ հեռուստահաղորդավարի հարաբերությունների վերաբերյալ ներքին քննություն են անցկացնում:
Ըստ առկա տեղեկությունների, Քելոուեյը հերքում է մեղադրանքները: Ընդ որում, ներկայացված մեղադրանքների որևէ ապացույց մինչ օրս չի հայտնաբերվել: Այնուամենայնիվ, վերոնշյալ մեղադրանքների հետաքննությունը շարունակվում է:







































