ԱՄՆ-ի մի շարք հարավային և հարավարևելյան նահանգներում ձյան առատ տեղումների պատճառով առանց էլեկտրամատակարարման է մնացել մոտ 300 հազար տուն:
Վատ եղանակի պատճառով ամենաշատը տուժել են Լուիզիանա, Արկանզաս, Տեխաս, Միսիսիպի, Ալաբամա, Ջորջիա, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Կառոլինա նահանգները: Այս վայրերում վնասվել են էլեկտրահաղորդալարերը:
Բացի այդ, ձյունը ծածկում է ծառերը, ինչի հետևանքով դրանց ճյուղերը կոտրվում են: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում չեղյալ են հայտարարվել մոտ 3 հազար միջազգային և ներքին չվերթներ, հաղորդում է ITAR-TASS-ը:








































