Բրազիլիայի ոստիկանությունը երկրի մայրաքաղաքում գյուղացիների ցույցը ցրելու նպատակով արցունքաբեր գազ և ռետինե գնդակներ է կիրառել:
Բրազիլիայի անհող գյուղացիների շարժման կողմից կազմակերպված ակցիային 15 հազար մարդ է մասնակցել: Ոստիկանության հետ բախումները սկսվել են նախագահական նստավայրի մոտակայքից, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:










































