Վենեսուելայի գերագույն դատարանը չեղարկել է երեքշաբթի ընդդիմադիր Ազգային ժողովի ընդունած «ժողովրդավարության անցնելու մասին» օրենքը։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Գերագույն դատարանի նախագահ Խուան Խոսե Մենդոսան։
«Գերագույն դատարանի սահմանադրական պալատը որոշեց, որ Վենեսուելայի սահմանադրությունում իշխանության անցման վերաբերյալ դրույթ չկա»,-նշել է նա։
Մենդոսան ասել է, որ օրենքը ոչ սահմանադրական ակտ է, խախտում է իշխանությունը բաշխելու սկզբունքը և խաթարում սահմանադրորեն ընտրված նախագահ Նիկոլաս Մադուրոյի մանդատը։ Այդ պատճառով էլ ուժ չունի։








































