Sunday, 12 07 2026
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել

Փաշինյանի փոքրիկ նվերը Ռուսաստանին

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն:

http://www.mil.am/api/v1/media/20964/image

Մարդասիրական այս կամպանիայի իրականացման անհրաժեշտության մասին դեռևս անցած տարվա սեպտեմբերին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ուշագրավն այն է, որ Փաշինյանի հայտարարությունը տեղի էր ունեցել ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հանդիպումից հետո:

Մասնավորապես նա նշել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը շուտով համատեղ մարդասիրական ծրագիր են իրականացնելու Սիրիայում։ Ավելին՝ վարչապետը շեշտադրել էր․ «Դա ամբողջովին հումանիտար ծրագիր է և որևէ ռազմական բաղադրիչ չի պարունակում»։

Փորձենք հասկանալ, թե ո՞րն է ի վերջո այս մարդասիրական ծրագրի առաքելությունը։ Իհարկե, այս ուղղությամբ տասնյակ հիմնավորումներ են հնչում, նույնիսկ շեշտադրվում է Հալեպի հայ համայնքին աջակցելու անհրաժեշտությունը։ Միանգամից արձանագրենք, որ բոլոր հրապարակային հիմնավորումները քարոզչական բնույթ են կրում և այդքան էլ չեն արտացոլում իրերի իրական դասավորությունը։ Ո՛չ Ռուսաստանի հետ դաշնակցային փոխհարաբերությունները և ո՛չ էլ Հալեպի հայ համայնքին աջակցելն այս հարցում վճռական նշանակություն ունենալ չեն կարող։ Ակնբախ է, որ սա ՀՀ իշխանությունների կողմից զիջում է ինչ-որ մի բանի դիմաց։ Իհարկե դժվար է ասել, թե ինչի դիմաց, միայն կարող ենք ենթադրել, որ այս ճանապարհով ՀՀ վարչապետը փորձում է հիմնավորել իր հավատարմությունը Ռուսաստանի նկատմամբ՝ վերջինիս զերծ պահելով Հայաստանի ներքաղաքական խնդիրներին ուղղակիորեն միջամտելու գայթակղությունից: Այսինքն՝ մարդասիրական կամպանիան ինչ-որ տեղ նաև ինվեստիտուրայի նշանակություն ունի, այն է՝ Ռուսաստանը չի խոչընդոտում Փաշինյանի հետագա բնականոն պաշտոնավարումն ու իշխանության ամրապնդման ուղղությամբ կատարվող գործողությունները, իսկ Հայաստանն էլ ներքաշվում է այդ մշուշոտ ու անորոշ կամպանիայի մեջ:

Ի դեպ, հստակ էլ չէ նաև այն հեռանկարը, թե ինչ օգուտներ և վնասներ է տալու այդ մարդասիրական կամպանիան ՀՀ-ին։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ լինելու են և՛ օգուտներ, և՛ վնասներ։

http://www.mil.am/api/v1/media/20966/image

Նշենք, որ մարդասիրական այս գործողությունը դժվար թե նպաստի Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը, քանի որ նախաձեռնությունը կյանքի է կոչվել Ռուսաստանի հետ համատեղ և նրա զինված ուժերի ենթակայության ներքո։ Այս պարագայում խնդրահարույցը ոչ թե Ռուսաստանի նկատմամբ մեր կանխակալ վերաբերմունքն է, այլ պարզապես Սիրիայում ՌԴ-ի իրականացրած առաքելության լեգիտիմությունը միանշանակ չէ։ Տարատեսակ կարծիքներ են հնչում դրա վերաբերյալ, ու փաստորեն ՀՀ-ն էլ ներքաշվելու է ոչ միանշանակ միջազգային լեգիտիմություն ունեցող գործարքի մեջ։

Օրինակ՝ նույնը չենք կարող ասել Իրաքում և Աֆղանստանում ՀՀ-ի իրականացրած մարդասիրական առաքելությունների մասին, քանի որ դրանց լեգիտիմությանը որևէ մեկը չի կասկածում։

Անցնելով առաջ՝ արձանագրենք, որ ՀՀ-ի «սիրիական առաքելությունը» չափազանց վտանգավոր է հենց ՀՀ-ի համար, նույնիսկ, եթե այն մարդասիրական է։ Սխալվելու չնչին հավանականությամբ կարող ենք պնդել, որ դա ինքնին արկածախնդրություն է, ինչի արդյունքում ՀՀ ազգային անվտանգությունը կարող է սպառնալիքի տակ հայտնվել։

Թերևս, չափազանցություն չի լինի, եթե նշենք, որ Սիրիայում ՀՀ-ի մարդասիրական առաքելությունը կարող է սվիններով ընդունվել իսլամիստական ծայրահեղական կազմակերպությունների կողմից։ Արդյունքում Երևանը կարող է սկսել դիտարկվել որպես գործողությունների թիրախ, իսկ հետևանքներն իսկապես կարող են ողբերգական լինել։

Այն, որ իսլամիստները դեռևս չեն թիրախավորել Հայաստանը, ապա դրանից չի կարելի ենթադրել, որ չի էլ կարող թիրախավորվել։

Եթե ուշադրություն դարձնենք Իսլամական պետության կողմից հրապարակված քարտեզներին, ապա կտեսնենք, որ իսլամիստները իրենցն են համարում բոլոր այն տարածքները, որոնք 7-8-րդ դարերում նվաճվել են Արաբական խալիֆայության կողմից։ Ի դեպ, Հայաստանն էլ կա այդ քարտեզներում՝ որպես Կովկասի վիլայեթի մի մասնիկը։ Հասկանալի է, որ ամենն այս ցնորամիտ ուտոպիայի տպավորություն է թողնում, բայց ամեն դեպքում չի կարելի բացառել այն հեռանկարը, որ ՀՀ-ն ամեն օր կարող է ահաբեկչական հարձակման ենթարկվել ցանցային իսլամիստական կազմակերպությունների կողմից։ Հայաստանի նույնիսկ մարդասիրական ակտիվացումը Սիրիայում միայն մեծացնում է դրա հավանականությունը։

ՀՀ-ն անկախությունից ի վեր և նույնիսկ դրանից առաջ Սիրիայի հետ ունեցել է բարիդրացիական ու բարեկամական հարաբերություններ։ Պատահական չէ, որ անկախության հռչակումից հետո Մերձավոր Արևելքում բացված առաջին դեսպանություններից մեկը հենց Սիրիայում էր։ Երբեք չենք կարող մոռանալ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Սիրիայի կողմից ստացված մարդասիրական օգնությունը, որը կյանքի կոչվեց դեռևս այն ժամանակվա նախագահ Հաֆեզ ալ-Ասադի բարձր հովանու ներքո։ Հայ-սիրիական փոխհարաբերություններում առանձնահատուկ պետք է շեշտադրվի նաև Սիրիայի հայ համայնքի և Անթիլիասի կաթողիկոսության դերակատարությունը։

Ինչպես տեսնում ենք՝ Հայաստանն ու Սիրիան կապված են հազար ու մի կապերով, բայց նույնիսկ այս փոխգործակցության լայն միջավայրի պայմաններում, քաղաքացիական պատերազմի բռնկումից ի վեր, ՀՀ-ն մշտապես չեզոքություն է դրսևորել ու որևէ գնահատական չի հնչեցրել հակամարտող այս կամ այն կողմի վերաբերյալ։ Երևի մեր ընթերցողներից շատերը կհիշեն, թե ինչպես էին ՀՀ-ից ինչ-որ խմբեր փորձում տեղափոխվել Քեսաբ պաշտպանելու տեղի հայ բնակչությանը, որը հարձակման էր ենթարկվել։ ՀՀ հատուկ ծառայություններն անմիջապես կանխեցին այդ նախաձեռնությունը, որը կարող էր միջազգային սկանդալի ու անպատասխանատու արկածախնդրության պատճառ դառնալ։ Այսինքն՝ ՀՀ-ն հակամարտող կողմերի համար կարող էր դիտարկվել որպես այս կամ այն կողմին աջակցող երրորդ ուժ, ինչն անթույլատրելի էր մեր պետության արտաքին քաղաքականության համար։

Թերևս, ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ Ռուսաստանը աջակցում է Ասադի ռեժիմին ու կառավարական ուժերին։ Ավելին՝ սխալված չենք լինի, եթե նշենք, որ Ասադի իշխանության մինչ օրս գոյություն ունենալը Մոսկվայի աջակցության արդյունքն է, հակառակ պարագայում Ասադն անշուշտ կարժանանար Քադաֆիի ճակատագրին։

Միջազգային գրեթե բոլոր հեղինակավոր վերլուծական կենտրոնները միաբերան արձանագրում են, որ իսլամիստների վերջնական ջախջախումից և հարաբերական խաղաղության հաստատումից հետո Ասադն այլևս չի մնալու իշխանության։ Կարծես թե հակամարտության մեջ ներքաշված գերտերություններն էլ այս հարցում փորձում են պայմանավորվածություն ձեռք բերել։

Այսինքն՝ հստակ չէ, թե ովքեր են Սիրիայում գալու իշխանության, առավել ևս հայտնի չէ, թե ինչպիսի իշխանություն է ի վերջո ձևավորվելու։

Եվ այսպիսի բարդ ու խառնիճաղանջ իրավիճակում ՀՀ-ն մարդասիրական առաքելություն է իրականացնելու մի երկրի զինված ուժերի կազմում, որը աջակցում է Ասադի ռեժիմին, որի գոյությունը, ինչպես նշեցինք, առնվազն կասկածի տակ է։

Նույնիսկ եթե ՀՀ իշխանություններն այդպիսի միտում չունեն, բայց, այնուամենայնիվ, դա դիտարկվելու է որպես երևանյան աջակցություն Ասադին։

Իսկ ի՞նչ է անելու Երևանը, եթե իսկապես այդպիսի ընկալում ու տպավորություն ձևավորվի, ի՞նչ են անելու ՀՀ իշխանությունները, եթե իշխանության գան ապստամբ ընդդիմադիրները՝ «Ազատ Սիրիական բանակ»-ի գլխավորությամբ, որոնք մարտնչում են Ասադի դեմ։

Իհարկե, սրանք բարդ խնդիրներ են, որոնց կարգավորման համար անհրաժեշտ են նուրբ ու սահուն լուծումներ։ Բայց ինչո՞ւ ներքաշվել այդ տիղմի մեջ, որ հետո էլ նուրբ լուծումներ գտնելու անհրաժեշտություն ստեղծվի։ Ի՞նչ է դա տալու Հայաստանին, թերևս՝ ոչինչ։

Վերջաբանի փոխարեն միայն ավելացնենք, որ Ռուսաստանի գրեթե բոլոր դաշնակից պետությունները խուսափել են որևէ կերպ ներկայացված լինել Սիրիայում՝ նույնիսկ մարդասիրական ֆորմատով։ Խոսքն առաջին հերթին Բելառուսի և Ղազախստանի մասին է։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում