Ռումինիայում ձերբակալել են իտալացու, որը ներկայացել է որպես պլաստիկ վիրաբույժ՝ տեղեկացնում է TCN-ը։
Տղամարդը, որը ընդամենը 8-րդ դասարանի կրթություն ունի, կարողացել է խաբել միաժամանակ մի քանի ռումինական մասնավոր կլինիկաների։ Կեղծ դիպլոմով նա կարողացել է աշխատելու իրավունք ստանալ և կատարել ամենաքիչը 1 վիրահատություն՝ կրծքագեղձի պրոթեզի փոխարինում։
Վիրաբուժական միջամտության ժամանակ բժիշկների խումբը նկատել է կեղծ բժշկի տարօրինակ վարքագիծը։






































