ԱՄՆ նախագահի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը հանդես է եկել ամբողջ աշխարհում կանանց զարգացման և բարգավաճման գլոբալ նախաձեռնությամբ, ամրապնդելով երկրի որպես «ամենաշռայլ» ազգի դիրքերն ամբողջ աշխարհում, գրում է The New York Times-ը:
Իր նախաձեռնության մասին Իվանկա Թրամփը մանրամասն գրել է The Wall Street Journal-ի սյունակում:
Հոդվածում նշվում է, որ նախաձեռնությունը պետք է օգնի զարգացող երկրների 50 միլիոն կանանց իրացնել իրենց տնտեսական ներուժը 2025-ին ընդառաջ: Նախատեսվում է, որ մոտ ապագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կստորագրի համապատասխան փաստաթուղթը:

«Ամերիկան՝ առաջին հերթին» չի նշանակում «Ամերիկան միակն է»: Մենք հպարտ ենք, որ աշխարհի ամենաշռայլ ազգն ենք»,- ասել է Իվանկա Թրամփը:
Նախաձեռնությանը 50 մլն դոլար կհատկացվի ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության բյուջեից:
NYT-ը նշել է, որ անցած տարի Թրամփի դուստրը օգնել է ստեղծել Համաշխարհային բանկի հիմնադրամը՝ զարգացող երկրների կին-ձեռներեցներին 1.6 մլրդ դոլար կապիտալ հատկացնելու նպատակով:










































