ԱՄՆ-ն ակնկալում է Թուրքիայի հետ պայմանավորվածություն ձեռք բերել Սիրիայում բուֆերային գոտի ստեղծելու շուրջ։ Ենթադրվում է, որ գոտին կսկսի գործել, երբ ամերիկյան զորամիավորումը կլքի Սիրիան։ Այս մասին ԶԼՄ-ների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
«Տարածքային խալիֆայությունը կոչնչացվի, ինչն էլ հարավարևելյան Սիրիայում ամերիկյան զորքերի խնդիրն էր։ Ես Անկարայի հետ բանակցություններում ձախողում չեմ սպասում՝ հաշվի առնելով, որ Թուրքիայի հետ մեր վերջին բանակցությունները բարեհաջող են անցել»,-ասել է նա։
Պաշտոնյայի խոսքով՝ Սպիտակ տանը լավատեսորեն են նայում ապագային և վստահ են, որ բուֆերային գոտին կկառուցվի։