ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կարող է հայտարարել ԴԱԻՇ-ի («Իսլամական պետություն») դեմ պայքարում Վաշինգտոնի գլխավորած կոալիցիայի՝ ահաբեկիչների զավթած տարածքները 100 տոկոսով ազատագրելու մասին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ դա տեղի կունենա «որոշ ժամանակ անց»։ Սակայն Թրամփը ենթադրել է, որ այդպիսի հայտարարություն կարող է արվել արդեն հաջորդ շաբաթ։
Տվյալ հայտարարությամբ նա հանդես է եկել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի շուրջ միջազգային կոալիցիայի նախարարական նիստի ժամանակ։











































