Չնայած էքսցենտրիկ քաղաքական ոճին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձը շատ սովորական ելույթ էր, գրում է The New York Times-ը խմբագրական սյունակում:
Ինչպես և անցյալ տարի, իր «Երկրում տիրող իրավիճակի մասին» երկրորդ ուղերձում, Թրամփը հանդես է եկել քաղաքական լայն նպատակների ստանդարտ ցուցակով, որոնցից շատերը հավակնոտ են, ոմանք երկու կուսակցությունների աջակցությունն են վայելում, իսկ մի քանիսը, հավանաբար, դուրս կգան տեսության շրջանակից, գրում է NYT-ը:
Թրամփի «հանգստացնող» ուղերձը լիովին հակասել է նրա պաշտոնավարման դաժան իրականությանը, նշել է պարբերականը:
Թրամփը պետք է դիմեր ողջ ժողովրդին, և ոչ միայն իր ընտրողներին, բայց նա չկարողացավ հաղթահարել այդ խնդիրը, գրել է պարբերականը:
Եթե Թրամփի խոսքերը պարզապես դատարկ ձայն են, ապա նրա գործողությունները դեռևս շատ կարևոր նշանակություն ունեն: Ամերիկյան կառավարության պառակտման և ժողովրդի անհանգստության ֆոնին մնում է հուսալ, որ Թրամփը դեռևս կարող է ինչ-որ բան անել իր հայրենակիցների համար, եզրակացնում է պարբերականը:











































