ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից Վաշինգտոնը ստիպված է դուրս գալ։ Կոնգրեսում նրա ուղերձը հեռարձակել է Fox News-ը։
Թրամփի կարծիքով՝ ամերիկյան կողմը կատարել է համաձայնագիրը, իսկ Ռուսաստանը բազմիցս խախտել է այն։ Նա ընդգծել է, որ հենց այդ պատճառով է պայմանագրից դուրս գալու որոշում կայացրել։
«Մենք այլընտրանք չունենք»,-ասել է ԱՄՆ նախագահը։
Նա հավելել է, որ հնարավոր է պայմանագիր կնքել՝ այլ երկրներ ևս ներգրավելով, օրինակ՝ Չինաստանը։












































