Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ երկիրը կցանկանար մասնակցել «Թուրքական հոսք»-ի իրագործմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ վարչապետն այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպելուց հետո։ Ցիպրասի խոսքով՝ երկրները պետք է համագործակցեն էներգետիկայի ոլորտում, որը տարածաշրջանային բախումների պատճառ չպետք է դառնա։
«Եվ մենք արդեն համագործակցում ենք այնպիսի կարևոր էներգետիկ նախագծում, ինչպես Միջադրիատիկ խողովակատարն է, մենք կցանկանայինք ավելի ընդլայնել մեր համագործակցությունը «Թուրքական հոսք»-ում»,-ասել է Ցիպրասը։
Նա հավելել է, որ կցանկանար դրական օրակարգ վերադարձնել թուրք-հունական հարաբերությունները։










































