Համացանցում բուռն կերպով քննարկվում է CNN-ի ռեպորտաժը «Օսկար» մրցանակաբաշխության արարողության նախապատրաստական աշխատանքների մասին: Բանն այն է, որ լրագրողները գնացել են այն արհեստանոց, որտեղ պատրաստվում են արձանիկները, ու սյուժեի վերջում լրագրողը արձանիկներից մեկը վերցնում է ձեռքը:
Ուշադիր դիտողները հայտնաբերել են, որ դրա վրա գրված է Լեոնարդո Դի Կապրիոյի անունը, իսկ արձանիկը նրան պատրաստվում է շնորհվել «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորելու համար:
Սենսացիան վայրկենապես տարածվել է համացանցով, սակայն ժյուրին արագորեն պարզաբանել է՝ ասելով, թե անվանական «Օսկարներ» են պատրաստվում համենայնդեպս բոլոր հավակնորդների համար, իսկ այնուհետև ոչ պետքականները ոչնչացվելու են:
Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա մարտի 2-ին:









































