Պակիստանի իշխանությունները ազատ կարձակեն «Թալիբան» շարժման 65 մասնակցի: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը:
Հունվարին ծրագրվել էր ազատ արձակել 72 թալիբների, որոնց մեղքը որևէ հանցագործության կատարման մեջ ապացուցված չէ: Իշխանությունները, սակայն, հանդիպել են ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դիմակայությանը և ստիպված են եղել որոշ զիջումների գնալ:
«Ավելի քան 65 բանտարկյալներ ազատ կարձակվեն մեկ շաբաթից ոչ շուտ»,- հայտարարել են Բագրամ ռազմաբազայի բանտի ներկայացուցիչները:











































