Թուրքիայի 4 քաղաքացիներ, որոնց Աթենքում ձերբակալել են հատուկ ծառայությունները, մեղադրվում են ահաբեկչության մեջ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հունաստանի մայրաքաղաքում գտնվող տներից մեկում ձերբակալվել են քրդական ծագում ունեցող Թուրքիայի 4 քաղաքացիներ: Այդ բնակարանում հայտնաբերվել են հրազեն, պայթուցիկ նյութ և Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցության նշաններով համազգեստներ: Այդ կուսակցությունը ԱՄՆ-ում, ԵՄ-ում և Թուրքիայում դասվում է ահաբեկչական կազմակերպությունների շարքին:
Ոստիկանությունում նշվում է, որ ձերբակալվածներից մեկը հետախուզվում է Թուրքիայի իշխանությունների կողմից, որտեղ ևս կասկածվում է ահաբեկչական գործունեության մեջ:









































