Կորեայի Հանրապետության և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները սկսել են վերջին 7 տարիների առաջին բարձր մակարդակով բանակցությունները Խաղաղության տանը՝ Պխանմունչժի սահմանային անցակետի ապառազմականացված գոտում:
Հարավկորեական պատվիրակությունը ղեկավարել է նախագահին առընթեր ազգային անվտանգության բաժնի առաջին տեղակալ Կիմ Գյու Հյոնը, հյուսիսկորեականը՝ Կորեայի աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեի Միասնական ճակատի բաժնի ղեկավարի տեղակալ Վոն Դոն Յոնը: Հարավկորեական կողմից բանակցություններին մասնակցում են նաև նախագահի աշխատակազմի, միավորման և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներ:
Հյուսիսկորեական պատվիրակության կազմում են պետական պաշտպանության կոմիտեի անդամները, որը ղեկավարում է Կիմ Չեն Ինը:
Ենթադրվում է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն փետրվարի 20-25-ը կայանալիք՝ Կորեական պատերազմի պատճառով բաժանված ընտանիքների հանդիպումները: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:






































