«Եթե անդրադառնանք ԼՂ հարցի կարգավորման ԱՄՆ դիրքորոշմանը, ապա կարճ բանաձևը հետևյալն է. խնդիրը լուծեք, ինչպես ցանկանում եք, բայց՝ առանց պատերազմի: Այսինքն՝ ցանկացած սկզբունք, եթե պատերազմական գործողությունների չի տանում, ԱՄՆ-ի համար ընդունելի է»,- «Արցախյան հակամարտության նոր շրջափուլ. խաղաղ գործընթացի ակտիվացման պատճառները» թեմայով քննարկմանը նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ միանշանակ միջազգային հանրությունը շատ լավ գիտակցում է, թե բանակցային գործընթացում ինչ է կատարվում. «Վստահ եղեք, որ ԵՄ տարբեր պետությունների հետ հանդիպումների ժամանակ, եթե կարիք է լինում, Ֆրանսիան կարող է որոշ մանրամասներ ներկայացնել այս կոնֆլիկտի վերաբերյալ»:
Այնպես որ, միջազգայնագետի կարծիքով, այս պահին միջազգային խաղացողների համար տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը ցանկալի սցենար չէ՝ մանավանդ ԱՄՆ-ի համար. «Քանի որ Միացյալ Նահանգները տարածաշրջանում խնդիրներ ունի լուծելու, այդ թվում՝ ազգային անվտանգությանն առնչվող: Բնականաբար, խոսքը Իրանի մասին է»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































