«Առաջին լրատվական»-ի «Մամուլի հետ սուրճ» հաղորդման այսօրվա հյուրն է անկախ լրագրող Արման Ղարիբյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում փոփոխությունները նկատելի են՝ կան և՛ դրական, և՛ բացասական տենդենցներ: Նա կարծում է, որ ԱԺ ընտրություններից հետո՝ ստանալով հասարակության լիակատար քվեն, ներկայիս կառավարությունն ավելի շատ է սխալներ թույլ տալիս, քան նախկինում. «Երևի ավելի ինքնավստահ են գործում և, այսպես ասած, դուխով սխալներ են անում՝ իմանալով, որ առաջիկա 5 տարում ընտրություններ չեն սպասվում: Բայց դա միամտություն է:
Պետք է զգոն լինեն, քանի որ իրենք էլ գիտեն՝ միայն ընտրությունը չէ իշխանություն փոխելու միջոցը»:
Արման Ղարիբյանին անձամբ երկու բան է հիասթափեցրել. «Առաջինը ԱԺ փոխնախագահի ընտրությունն էր, երբ նրանք բարդեցին, այսպես ասած, մեղքը ԲՀԿ-ին ընտրողների վրա, այսինքն՝ չարեցին քաղաքական ընտրություն, այլ ընտրեցին նախկին ռեժիմի հետ սերտ կապեր ունեցող, միշտ նրա հետ ասոցացված ուժի թեկնածուին»:
Մեր զրուցակցի երկրորդ մեծ հիասթափությունը ինքնապարգևատրումներն էին. «Ի տարբերություն առաջինի՝ այս դեպքում իրենք ընդունում են, որ խնդիր կա, և օրենսդրական լուծումներ են փնտրում, այսինքն՝ երևի թե ամեն ինչ այդքան էլ վատ չէ»:
Ամբողջությամբ՝ տեսանյութում:












































