Monday, 29 06 2026
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը

Ինչու են իշխանության ներկայացուցիչները լեգիտիմացնում ՀՀԿ-ական քաղաքապետերին

Շաբաթ օրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ այցելել են Արարատի մարզի Մասիս քաղաք և քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի աշխատասենյակում, իրար գլխի լցված, հանդիպում ունեցել մասիսցիների հետ, լսել նրանց խնդիրներն ու փորձել լուծումներ տալ դրանց։ Մասիսցիների հիմնական մասը, սակայն, դժգոհ է այդ հանդիպումից՝ պնդելով, որ, այսպես կոչված, Մասիսի ազգաբնակչության հետ հանդիպումը քաղաքապետի աշխատասենյակում ոչ այլ ինչ էր, քան քաղաքապետի լեգիտիմացում աղմկահարույց քրեական գործերից հետո։ «Փաստորեն բնակչության որոշակի շրջանակներում տարածված խոսակցություններն այն մասին, որ իշխանության որոշակի շրջանակներ ջանքեր են գործադրում քաղաքապետին օգնելու համար, հիմքեր են ունեցել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է մասիսցի Արմենը:

Հանդիպմանը մասնակցած ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք Արարատի մարզի պատգամավորներով որոշում ունեն ամիսը մեկ անգամ հանդիպել ընտրողների հետ։ Մասիսի բնակիչների հետ հանդիպումն էլ եղել է այդ շրջանակներում։

Մեր դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ քաղաքապետի աշխատասենյակում, որտեղ ընդամենը մի քանի մարդ է տեղավորվել, և հանդիպումը այնքան էլ անկաշկանդ մթնոլորտում չի եղել, Աղազարյանը պատճառաբանեց, որ դահլիճը պատրաստ չի եղել, դրա համար էլ հանդիպումը եղել է քաղաքապետի աշխատասենյակում. «Դահլիճը պատրաստ չի եղել, որ տրամադրեին մեզ։ Իրականում մենք հետո, երբ դուրս եկանք, լսեցինք, հանդիպում ունեցանք նաև դրսում հավաքվածների հետ։ Մենք զբաղվելու ենք բնակչության բարձրացրած խնդիրներով, և այդ խնդիրները պետք է լուծվեն ի նպաստ բնակիչների»։

Պատգամավոր Աղազարյանը երկրորդական է համարում քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ կապված սկանդալներն ու քրեական գործերը։ Նա հորդորում է երկու տարբեր բաներ չխառնել իրար. «Գոյություն ունի քաղաքապետ, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար, որը ունի գործառույթներ և իրականացնում է դրանք։ Այդ շրջանակներում մենք կարող ենք հանդիպում ունենալ, քննարկել աշխատանքային հարցեր, բայց դա չի նշանակում, որ մենք ինչ-որ մեկին լեգիտիմացնում ենք կամ պաշտպանում ենք։ Եթե որևէ քաղաքացի՝ լինի դա քաղաքապետ, թե ԱԺ պատգամավոր, թույլ է տվել հակաօրինական արարք, ապա այդ խնդիր կլուծվի օրենքի շրջանակներում։ Մեկը մյուսին պետք չի խառնել։ Բացի այդ, անմեղության կանխավարկածի հարց կա»,- ասաց Աղազարյանը։

Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և խուլիգանության մեջ։ Նախնական քննության տվյալներով՝ Արարատի մարզի մի շարք բնակիչներ ապրիլի 22-ին երթով շարժվել էին դեպի Երևան՝ մասնակցելու Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին։ Երթն արգելելու համար ժամը 16:00-17:00-ի սահմաններում մի խումբ անձինք առանց համարանիշների ավտոմեքենաներով Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում փակել էին դեպի Երևան տանող ճանապարհը, բռնություն գործադրել երթի մասնակիցների նկատմամբ, կիրառել հրազեն։ 4 անձ ճանաչվել էր տուժող։ Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել տեղի ունեցած միջադեպին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մասնակցության վերաբերյալ, և հունիսի 23-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով։ Մասիսի քաղաքապետին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել մեկ այլ քրեական գործով՝ Երևանի Էրեբունի թաղամասում ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների գործով: Համբարձումյանը ձերբակալվել էր, սակայն դատարանը մերժել էր նրան կալանավորելու՝ քննչական մարմնի միջնորդությունները:

Համբարձումյանը կտրականապես հերքում է իր մասնակցությունն այդ միջադեպերին, թեև համացանցում բազմաթիվ տեսանյութեր կան, որտեղ ակնհայտ երևում է Համբարձումյանը, ֆիքսված է նրա դեմքը։

Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի տեսել այդ տեսանյութերը, տեղյակ չէ՝ ինչի մասին ենք խոսում, բայց հետևողական կլինեն, որ կատարվածը իր արժանի գնահատականը ստանա օրենքի շրջանակներում։

Հովիկ Աղազարյանին չի անհանգստացնում նաև քաղաքապետի ՀՀԿ-ական լինելու, նախկին իշխանությունների հետ ամուր կապերով կապված լինելու փաստը (Դավիթ Համբարձումյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է)։ «Հայ ժողովրդի 90 տոկոսը եղել է ՀՀԿ-ական։ Մենք նման խնդիր չունենք, որ չկարողանանք աշխատել նման մարդկանց հետ»,- եզրափակեց Հովիկ Աղազարյանը։

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ ներկայիս իշխանությունները բավական հանդուրժող և բարիդրացիական հարաբերությունների մեջ են նախկին իշխանության ներկայացուցիչների հետ, ովքեր դեռևս պաշտոնավարում են։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն էլ լավ հարաբերությունների մեջ է Արտաշատի ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հետ, որին ավագանին վերջերս պատրաստվում էր հեռացնել պաշտոնից։ Ըստ լուրերի՝ հենց ՔՊ-ական մարզպետն է ավագանու անդամներից մի քանիսին համոզել ներկայանալ նիստերին, որպեսզի քաղաքապետի հրաժարականի հարցը դուրս գա օրակարգից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում