Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Ռեսուրսները չենք օգտագործում․ աննպատակ բանակցությունները կարող են հանգեցնել պատերազմի

Ի՞նչն է փոխում բանակցային գործընթացում վարչապետի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը չի պատրաստվում Արցախի փոխարեն բանակցել. «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ քաղաքագետ, ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանն ընդգծեց, որ նոր իրավիճակ է ստեղծվել. այդ հայտարարության արդյունքում Ադրբեջանում խառնաշփոթ է առաջացել: «Դա լուրջ հայտարարություն է, այն էլ երբ որ զուգահեռ ասվում է, որ Ադրբեջանը պետք է նախօրոք հայտարարի, որ  կոնֆլիկտի լուծումը պետք է բավարարի հակամարտության բոլոր երեք կողմերին: Ադրբեջանի համար խնդիր է առաջացել՝ ինչ անել»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ Հայաստանի իշխանությունը, եթե պետք է խոսի ՀՀ անունից, պարզ ու հստակ պետք է ասի, թե ինչի մասին է խոսելու Ադրբեջանի հետ:

Մ. Սարգսյանի դիտարկմամբ՝ «հակամարտության երեք կողմ» արտահայտությունը նորություն չէ, բայց 20 տարի շարունակ ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ ինքն է ներկայացնում երրորդ կողմին, հիմա հայտարարվում է, որ Հայաստանը չի ներկայացնելու երրորդ կողմին: «Հակամարտության կարգավորման հիմքը հաստատվել է միջազգայնորեն, և յուրաքանչյուր կողմ պետք է քննարկի այն հարցերը, որոնց համար պատասխանատվություն է կրում. ոչ ոք չի կարող Հայաստանին պարտադրել՝ քննարկել տարածքային, հումանիտար խնդիրներ, որոնք դուրս են իր սահմաններից»:

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը ռեսուրսները չի օգտագործել, եղել են լրջագույն բացթողումներ. ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի համար ստեղծվել էին քաղաքական, դիվանագիտական պայմաններ, բայց Հայաստանը չօգտվեց այդ հնարավորությունից. «Մենք չենք պնդել, որ Ադրբեջանի կողմից խախտվել է 94-95թթ-ի զինադադարի պայմանագրերը, պետք է դիմեինք ՄԱԿ»:

«Աննպատակ բանակցությունները կարող են հանգեցնել պատերազմի»,- ընդգծեց քաղաքագետը, հավելելով, որ նախկինում Ադրբեջանը Մոսկվայի միջոցով բազմաթիվ անգամներ ճնշում է գործադրել Հայաստանի վրա, բայց այժմ փոխվել է այս սխեման, Մոսկվայի միջոցով Հայաստանին ճնշելը բարդացել է, և Ադրբեջանը ձգտում է ուղիղ բանակցել Հայաստանի հետ՝ առանց Արցախի. «Ադրբեջանի համար կրակելը բարդացել է, Ալիևը հասկացել է, որ ամեն կրակոց աշխատելու է իրենց դեմ: Հայաստանը պետք է պարտադրի, որ այն հարցերը, որոնք չեն վերաբերում ՀՀ-ին, չեն քննարկվելու Ադրբեջանի հետ, և որ պետք է բանակցել Արցախի հետ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում