ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը ներկայացրել է 2018 թվականի տարեկան վիճակագրական տվյալները: Վկայակոչելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի ֆեյսբուքի էջը, 2018 թվականի ընթացքում ստացվել է 4124 գործ:
«2017 թվականից 2018 թվական փոխանցվել է 921 քաղաքացիական գործ: Փոխանցված և ստացված 5045 քաղաքացիական գործերից 262 գործով վերաքննիչ բողոքները վերադարձվել են և կրկին չեն ներկայացվել (5,2%): Եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում 2018 թվականի ընթացքում կայացվել են 2800 դատական ակտեր, որոնցից 1558 գործով վերաքննիչ բողոքները մերժվել են (55,6%): 677 գործով դատական ակտն ամբողջությամբ բեկանվել է, և գործն ուղարկվել նոր քննության (24,1%), 135 գործով դատական ակտը մասնակի բեկանվել է, և գործն ուղարկվել նոր քննության (4,8%), 27 գործով դատական ակտը բեկանվել է, և քաղաքացիական գործի վարույթը կարճվել (0,9%), 19 գործով դատական ակտը բեկանվել, և հաստատվել է կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությունը (0,6%):
346 գործով դատական ակտը բեկանվել և փոփոխվել է (12,3%), 17 գործով դատական ակտը բեկանվել է, և դիմումը թողնվել առանց քննության (0,6%), 28 գործով վերաքննիչ վարույթը կարճվել է (1%):
Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում կայացված 679 դատական ակտերով՝ 435-ով դատական ակտը վերացվել է (64%), 237-ով վերաքննիչ բողոքները մերժվել են (34,9%), 7 գործով վերաքննիչ վարույթը կարճվել է (1%)»,- նշված է հաշվետվության մեջ:
Ըստ վիճակագրության` 2018 թվականի ընթացքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից գանձված պետական տուրքի գումարը կազմում է 415 միլիոն 451 հազար 524 ՀՀ դրամ:
Դատական ակտերով բռնագանձված պետական տուրքի գումարը կազմում է 118 միլիոն 254 հազար 805 ՀՀ դրամ և 87 հազար 757 ԱՄՆ դոլարին, 3 հազար 81 եվրոյին, 5 հազար 550 ՌԴ ռուբլուն բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ:
2018 թվականին կայացվել է 4235, իսկ 2017 թվականին 3688 դատական ակտ, որը 547-ով նախորդ տարվա համեմատ ավել է և կազմում է 14,9%:
2018 թվականին նախորդ տարվա համեմատ կայացվել է 108 դատական ակտ ավել (կոլեգիալ), որը կազմում է 4%, և 439 միջանկյալ դատական ակտ ավել (միանձնյա), որը կազմում է 182,9%:
2018 թվականին կայացվել են 2800 եզրափակիչ դատական ակտեր, իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում՝ 2692:
2019 թվական փոխանցվել է 808 գործ։ Փոխանցված գործերը նախորդ տարվա համեմատ նվազել են 113-ով, որը կազմում է 14%:
Վերաքննիչ բողոքների քննությունն անավարտ է 828 գործով, որից 20 գործ՝ կասեցված, 575 գործ գտնվում են վարույթում, 116 գործով վերաքննիչ բողոքները վերադարձվել են թերությունները շտկելու համար, իսկ 117 վերաքննիչ բողոքներով որոշում դեռևս չի կայացվել:
2018 թվականի ընթացքում կայացվել է 4235 դատական ակտ, որից բողոքարկվել է 1391 որոշում (32,8%), բեկանվել է 71 դատական ակտ, որը կազմում է ընդհանուր կայացրած ակտերի 1,6% և բողոքարկված ակտերի 5,1%:
2018 թվականին բողոքարկվել է 1391, իսկ 2017 թվականին 1286 դատական ակտ, որը 105-ով նախորդ տարվա համեմատ ավել է 8,2%-ով, սակայն 2018 թվականին դատական ակտերի բեկանումները կազմել են 5,1%, իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում՝ 7,4%:






































