Ղրղզստանը և Տաջիկստանը անկլավների խնդիրը լուծելու նպատակով կարող են տարածքներ փոխանակել, փոխանցում է Интерфакс-ը:
«Ղրղզստանի տարածքում տաջիկական անկլավ կա՝ Վորուխը: Տաջիկստանի տարածքում նույնպես ղրղզական տարածքներ կան: Մենք առաջարկում ենք փոխանակել հավասար չափով տարածքներ, ընդգծում եմ՝ հավասար, որպեսզի այդ անկլավները միանան երկրի հիմնական տարածքին, որն էլ ամբողջովին կփակի գոյություն ունեցող խնդիրը և կբացառի այսօր դիտվող լարվածությունը»,- հաղորդել է Դուշաnբեում գործակալության աղբյուրը:











































