Երգչուհի և դերասանուհի Շերիլ Քոուլի երկպագուն` Չերիլ անունով փաստաբան աղջիկը, մոտ 3 հազար դոլար է ծախսել իր այտերին ևս փոսիկներ ունենալու համար, որպեսզի նմանվի իր սիրելի աստղին: Այս մասին գրում է Mail Online-ը:
«Ես միշտ սիրել եմ այտերի վրա փոսիկները, սակայն բնությունը դրանցով ինձ չի օժտել»,- ասել է նա:
Այս վիրահատական միջամտության ժամանակ բժիշկները հաճախորդների այտերին անհրաժեշտ տրամագծի «տարածություն են բացում», որից հետո վիրաբույժը կարում է այդ հատվածի հյուսվածքները` փոսիկներ ստեղծելով:
Վիրահատության մասին Չերիլին ասել է իր ընկերուհին:












































